SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են «դրիֆտ անել չգիտես, խաղեր մի տուր» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ է իրականացվել օպերացիան:
Պարեկային ծառայությունում տեղեկություներ են ստացել, որ BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ երեկ էլ Բրազիլիայի հրապարակում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով բարձր արագությամբ մի քանի անգամ պտույտներ (դրիֆտ) է կատարել:
Պարեկները տեղում կանգնեցնում են վարորդին և պարզվում է, որ նա նաև զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով Երևանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ադամյանն է, ներկայացվում է Ոստիկանության Մալաթիայի բաժին:
© https://shamshyan.com/hy/article/2023/09/02/1245481
