Սոլովյովը Պпւտինին առաջարկել է հրաժարական տալ

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որը տարիներ շարունակ ՌԴ-ում ընդունվում է որպես Կրեմլի ամենահայտնի «խոսափող»-երից մեկը,  «Ռոսիա-1» հեռուստաալիքով իր հեղինակային «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հերթական եթերում առաջարկել է Վլադիմիր Պուտինին հրաժարական ներկայացնել։

Սոլովյովը խոսել է ռազմաճակատում առկա  խնդիրների մասին և որպես դրանց լուծման հնարավոր միջոցներից մեկը, առաջարկել է Գերագույն գլխավոր հրամանատարին հրաժարական տալ. այդ պաշտոնը, ինչպես հայտնի է, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մեղավորներին բանտարկելը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև նշանակել նրանց, ովքեր հասկանում են, թե ինչպես արդյունավետ, արագ և հստակ աշխատել։ Կապ չունի, թե նրանք ինչ նախարարությունում են լինելու կամ ինչպես են կոչվելու։ Կարևոր չէ, թե ինչ գույնի է կատուն, գլխավորն այն է, որ նա մկներ բռնի։

Եկեք արդեն անցնենք կոնկրետ լուծումների։ Եթե դրա համար անհրաժեշտ է գերագույնի հրաժարականը, դե…»:

Նա առաջարկել է վերցնել մեծագույն դարաշրջանների իրենց փորձից և լուծել այն մեթոդներով, որոնք «անհրաժեշտ են այստեղ և հիմա»:

Կիսվել սոց․ ցանցերում