Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը

Գեղարքունիքի մարզի «Արևիկ»հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, այն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:

Կիսվել սոց․ ցանցերում