Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Սաս ֆուդկորտ»-ի դիմաց, խոշոր ավտովթար է տեղիունեցել։ Բախվել են Mercedes G 500-ը, BMW-ն, Toyota-ն և Opel-ը։ Ժամանել են հրշեջներ։
Իրավիճակը մի պահ լարվեց, վթարի մասնակից վարորդներն ու ուղևորները սկսեցին իրար քաշքշել, անգամ հարվածել։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն Oragir.News-ին հայտնեցին, որ զոհեր չեն եղել, սակայն ուղևորներից մեկին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։
Մանրամասները՝ տեսանյութում։