«Ինչպե՞ս կարելի էր Մարզահամերգային համալիրի խայտառակությունից, Մայր տաճարի օծմանը չմասնակցելուց հետո մարդկանց հրավիրել Հանրապետության հրապարակ և է՛լ ավելի խայտառակ լինել:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Գալստանյանի հրավիրած հանրահավաքին:
«Այս մարդիկ քաղաքական գործընթացների տարրական գիտելիքներ չունեն:
Հավաքվեիք եկեղեցու բակում, այդքան մարդը ինչ-որ քանակի տպավորություն կթողներ, ձեր պատվիրատուներից էլի մի բան կարող է պոկեիք: Չնայած երևի պատվիրատուներն էլ են արդեն հասկացել, թե ինչն ինչոց է ու ձեռքերը լվացել են: «Զոհաբերում» են»,- գրել է Ղևոնդյանը:
Ինչպես հայտնի է, հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հանրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:
