Երևան-Երшսխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գпտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվшնդանոց

Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 09:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գագիկ Վ.-ն, իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում