Նամակներ սնկով

Եթե ցանկանում եք, որ ձեր սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Անհրաժեշտ բաղադրիչները

Շամպինյոն՝ 2 հատ
Գլուխ սոխ՝ 1 հատ
Հավի ձու՝ (պինդ խաշած) 1 հատ
Սամիթ՝ 3 ճյուղ
Խմոր (խմորիչով)՝ 200 գ
Ուրց 1 ճ․գ․։

Էներգետիկ արժեքը.

Կալորիաներ՝ 190 կկալ/100գ

Պատրաստման ժամանակը՝ 20ր.։

Պատրաստման եղանակը

Մանր կտրատած սոխը եփեք մինչև կիսաթափանցիկ լինելը և վրան ավելացրեք մանր կտրատած շամպինիոնները։ Եռացրեք 10 րոպե՝ քիչ-քիչ ավելացնելով ջուրը։

Սնկի մեջ ավելացրեք քերած ձուն, կտրատած սամիթը և ըստ ցանկության մանր կտրատած սխտոր: Ավելացրեք աղ և ուրցը:

Խմորը գրտնակեք, կտրատեք քառակուսիներ և միջուկը դնելով, ծրարներ կազմեք։ Վերևի մասին քսեք թթվասեր և թողեք հանգստանա: Այնուհետև եփեք ջեռոցում 20 րոպե։

Հանեք ջեռոցից և թողեք մի փոքր թողեք անձեռոցիկի տակ: Բարի ախորժակ։

Կիսվել սոց․ ցանցերում