Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։

Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։

Հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար:

Կիսվել սոց․ ցանցերում