Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահին Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ևս հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

