Աշխարհ
ՍԵԼԱՐԱՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԳՈԼՆ Է ԽՓԵԼ «ԱԼ ՖԱՏԵՀԻ» ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Hraparak3 Սեպտեմբեր 2023 | 19:38
Facebook Twitter
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանն իր առաջին գոլն է խփել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» խմբի կազմում։
Հայ ֆուտբոլիստը աչքի է ընկել «Ալ Ահլիի» հետ հանդիպման 59-րդ րոպեին` հաշիվը դարձնելով 2-1:
Խաղն ավարտվել է տանտերերի օգտին։ Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրում «Ալ Ֆատեհը» 5-1 հաշվով հաղթել է«Ալ Ահլիին»:
Հավելենք, որ Լուկաս Սելարայանը եղել է մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին: Այս պահին «Ալ Ֆատեհը» 7-րդ տեղում է:
Մանրամասն՝ տեսանյութում։
