Իրանը անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին՝ չսահմանափակվելով քաղաքական ու դիվանագիտական քայլերով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մեր աջակցությունը չի սահմանափակվի քաղաքական և դիվանագիտական միջոցառումներով, մենք նրանց կտրամադրենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է, անկախ նրանից, թե ինչ է դա», – ասել է Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում:
