Սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 օտարերկրացիների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մութաֆյանի գլխավորությամբ:Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ և մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում, տեղափոխվածներին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նրանք են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 32-ամյա Հասան Սիլուինն ու 50-ամյա Համզեյի Մահմմադալինը, ովքեր նշված փողոցի 70 շենքի բնակարաններից մեկում շմոլ գազից թունավորում են ստացել: Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
© https://shamshyan.com/hy/article/2023/09/03/1245543?fbclid=IwAR2ID-THF7y6OBCASCU9oOC7T-agfqsM367ynKElMUYlIcJUQmgHD694wAY
Արտակարգ դեպք Երևանում. շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել օտարերկրյա քաղաքացիներ. ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալ
