Առողջապահության նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական օրինակով հորդորել քաղաքացիներին՝ չուշացնել գրիպի կանխարգելումը:
Պատվաստումներն առավելի հասանելի դարձնելու համար, բացի պոլիկլինիկաներից, քաղաքացիները կարող են մոտենալ շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել:
Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք:
