Իսրшյելի ռшզմաօդային пւժերի ինքնաթիռները հшրվածել են Բեյրութի խիտ բնակեցված շրջաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գրոհել են շիական «Հզբոլլահ» կազմակերպության օբյեկտները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից։

«Երկու կետային հարված է հասցվել ՌԱՍ էն Նաբաա և էն Նուեյրի թաղամասերում գտնվող շենքերին, որտեղ գտնվում էին «Հզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Բեյրութի այդ խիտ բնակեցված շրջանների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։ Ավիահարվածների ենթարկված շենքերի ուղղությամբ շտապ օգնության մեքենաներ են շարժվել։

 

Ականատեսների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։

Կիսվել սոց․ ցանցերում