Այսուհետև Հայաստան ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից:
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աջակցությամբ տեղադրվել են «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ լուսավորված ցուցանակներ՝ համալրված QR կոդերով, որոնց միջոցով ուղևորները կարող են ծանոթանալ մաքսային ոլորտի ուղեցույցներին և օրենսդրությանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
