Բերման են ենթարկվել Հովսեփ Կուբատյանը և Արթուր Չախոյանը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Ծիծեռնակաբերդի տարածքից բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովսեփ Կուբատյանին:

Նշենք՝ Կուբատյանը Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմի հանրային կապերի պատասխանատուն է:

Նույն վարից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացի Արթուր Չախոյանին։

Երկուսնն էլ բերման ենթարկվելու մասին լուրերը հաղորդել են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում:

Ըստ Չախոյանի տարածած տեսանյութի՝ երևում է, թե ինչպես են ոստիկանները հորդորում նրան իր իսկ անվտանգության համար հեռանալ այն վայրից, որտեղ իրականացվում են վերանորոգման (շինարարական) աշխատանքներ, սակայն վերջինս չի կատարում ոստիկանների օրինական պահանջը, ինչի հետևանքով նրան բերման են ենթարկում։

Ոստիկանությունն այս պահին դեռ պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի եկել՝ հայտնելու, թե ինչո՞ւ են վերջիններս բերման ենթարկել:

Կիսվել սոց․ ցանցերում