Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակվելու է․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության նախագծի մշակման հարցը։

Նա նշեց, որ առաջարկվում է այդ ծառայություները ձեռք բերել իտալական ընկերությունից, որոնք նման բարդ իրավիճակներում լուծումներ են գտել։

«Այս առաջդրանքի շրջանակներում նախատեսում ենք, որ կունենանք մի քանի հիմնարար արդյունքը, որոնք կօգնեն իրականացնել Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Ակադեմիական քաղաքի հաջողության պայմանը տրանսպորտային կապվածությունն է։ Նախագծի շրջանակներում ակնկալում ենք ստանալ տրանսպորտի մաստեր պլան»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է մինչև 8 ամիս։

Վարչապետն էլ իր խոսում նկատեց, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքները ավատվել են, այժմ դրանք փուլ առ փուլ իրականացնելու շրջափուլ է բացվում․ «Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Այսինքն՝ ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար, այն էլ որոշակի գրաֆիկով»:

Կիսվել սոց․ ցանցերում