Պետք է այնպես անենք, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով:
Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ Թուրքիայում «3+3» նիստի մեկնարկից առաջ լլրատվամիջոցների հետ զրույցում, հայտնում է Mehr գործակալությունը:
«Բացի Վրաստանից, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական պայմանավորվածությունները խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջանին»,- ասել է Արաղչին:
Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափին մասնակցում են Հայաանը, Ադրբեջանը, Վրաստանտ, Իրանտ, Թուրքիան և ՌԴ-ն:
Հիշենենք՝ ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:
