ՊԵԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հրավերով։

Հանդիպումը միտված է եղել Եվրասիական տնտեսական միության տարբեր ստորաբաժանումներին և էլեկտրոնային հարթակներ մշակող կազմակերպություններին ներկայացնելու ազգային մեկ պատուհան հարթակի աշխատանքը, մասնավորապես, թույլատվական փաստաթղթերի ստացման միասնական հարթակը:

Ներկայացվել են նաև մաքսային հսկողության իրականացման բարելավման համար սահմանային հսկողություն իրականացնող մարմինների արդյունավետ համագործակցությունը, որը ներկա պահին իրականացվում է միայն Հայաստանում։ Նախարարի կողմից կարևորվել է փորձի փոխանակումը։ ՀՀ ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը հետագա համագործակցության համար։

Կիսվել սոց․ ցանցերում