«Հզբпլլшհն» ԱԹՍ է արձшկել Նեթшնյահուի նստավայրի ուղղությամբ

Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», — ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող շենքին:

 

Կիսվել սոց․ ցանցերում