Մոլդովայում միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե. ինչ արդյունքներ կան

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, որոնց նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն «օտարերկրյա ուժերի հետ աշխատող հանցավոր խմբավորումներին» մեղադրել է ընտրություններին միջամտելու համար։

Երկրում քվեարկության նախնական արդյունքներով՝ նախագահ Մայա Սանդուն կանցնի երկրորդ փուլ՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի հետ միասին։

ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը երկրի սահմանադրությամբ ամրագրելու հանրաքվեի արդյունքներով էլ՝ ձայների 98,29 %-ի հաշվարկից հետո Մոլդովայի ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։

Այս արդյունքների հրապարակումից հետո Սանդուն հայտարարել է, թե «օտարերկրյա ուժերի հետ աշխատող խմբավորումները» հատկացրել են տասնյակ հազարավոր եվրոներ և իրակնացրել ստերով լի  քարոզչություն, որպեսզի Մոլդովան «մնա անորոշության և անկայունության ծուղակում»։ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն «աննախադեպ մասշտաբների հասնող կեղծիքների վերաբերյալ հստակ փաստեր»։

Սանդուն ընտրությունների բացահայտ ֆավորիտ էր, սակայն սոցհարցումները թույլ չտվեցին նախապես հստակ կանխատեսել՝ կպահանջվի՞ երկրորդ փուլ, թե՞ նա կհաղթի առաջինում։

Այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է արձանագրությունների 98%-ը, պարզ է դարձել, որ գործող նախագահը հավաքել է ձայների գրեթե 42%-ը, նախկին գլխավոր դատախազ Ստոյանոգլոն՝ 26%-ից մի փոքր ավելի։  Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, Սանդուն և Ստոյանոգլուն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում։

ԿԸՀ-ն հայտարարել է, որ երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Ընդհանուր առմամբ, այս ընտրություններում քվեարկել է մոտ 1,5 միլիոն քաղաքացի, Սանդուի օգտին քվեարկել է ավելի քան կես միլիոն մարդ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Սանդուի համար հեշտ չի լինի։ Որովհետև, միևնույն ժամանակ, մոլդովացի շատ ընտրողներ բացասական պատասխան են տվել այն հարցին, թե արդյոք աջակցո՞ւմ են Սահմանադրության փոփոխություններին, որոնք նախատեսում էին նախանշել երկրի ուղին դեպի եվրաինտեգրում։

Նախագահի շտաբը հույս ունի, որ սփյուռքի քվեն ինչ-որ կերպ կփոխի իրավիճակը, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, հանրաքվեում նման հաղթանակը դժվար թե համոզիչ թվա։

Երկու շաբաթից՝ նոյեմբերի 3-ին, նախագահ Սանդուն երկրորդ փուլում կհանդիպի Ստոյանոգլոյի հետ։ Եթե հանրաքվեն պարտվի, նա կարող է հիասթափություն առաջացնել իր կողմնակիցների կողմից, որոնք կարող են երկրորդ անգամ չհասնել ընտրատեղամասեր։

Կիսվել սոց․ ցանցերում