Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +15 աստիճան տաքություն

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի  +13-+15 աստիճան տաքություն։

​Մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում