Յոթ իսրայելցիներ կասկածվում են Իրանի հետախուզական ծառայությունների անունից դիվերսիոն գործողությունների մեջ։ Բոլոր ձերբակալվածները ազգությամբ ադրբեջանցի Իսրայելի քաղաքացիներ են։ Լրտեսական խցում եղել են նաև երկու անչափահասներ, որոնք արդեն ծնվել են Իսրայելում։ Երկու տարի Իրանի օգտին լրտեսած հանցավոր խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել ռազմական և ռազմավարական կարևոր օբյեկտների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ հավաքելու և Իրանի օգտին հետախուզական այլ հանձնարարություններ կատարելու մեջ։ Հետաքննությունը նաև պարզել է, որ կասկածյալները տեղեկություններ էին հավաքում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Երկու տարվա ընթացքում ձերբակալվածները կատարել են մոտ 600 առաջադրանք, որոնց համար գումար են ստացել կրիպտոարժույթով։ Իրանական հետախուզական ծառայությունների համար նրանց կողմից արված ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների լուսանկարները կարող էին օգտագործվել Իսրայելի վրա զանգվածային հարձակումներ պլանավորելու համար:
Իսրшյելում բացահայտվել է Իրшնի համար աշխատող шդрբեջшնցիներից բաղկացած լրտեսшկան բջիջ
