Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում․ մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի,  ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։

Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։

 

Կիսվել սոց․ ցանցերում