ՊՍԺ-ն չի կարողացել հաղթել նիդերլանդական ՊՍՎ-ին. Չեմպիոնների լիգայի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին» և հաղթել է 1-0 հաշվով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 7 միավորով չորրորդ տեղում է, «Շախտյորը» 29-րդն է և ունի 1 միավոր։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում չկարողացավ հաղթել Էյնդհովենի ՊՍՎ-ին. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«ՊՍԺ»-ն 4 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, Նիդերլանդների չեմպիոնը 2 միավորով 27-րդն է։

Հիմնական փուլում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ անգլիական «Ասթոն Վիլան», որը 2-0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Ունայի Էմերիի գլխավորած թիմը 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իտալական ակումբը հավաքել է 1 միավոր և 28-րդն է։

Թուրինի «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Գերմանիանի փոխչեմպիոն «Շտուտգարտից»։ «Շտուտգարտը» 4 միավորով 16-րդ տեղում է, թուրինյան ակումբը 6 միավորով 11-րդն է։

Տեղի է ունեցել ևս մեկ խաղ: Ավստրիական «Շտուրմը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է պորտուգալական «Սպորտինգ Լիսաբոնին»:

Կիսվել սոց․ ցանցերում