ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ 2024 թվականի հոկտեմբերի 24-ից 27-ը Երևանում Ռուսասական առաջատար զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև MICE զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Հայաստան։
Այցի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 27-ին նախատեսվում է զբոսաշրջային MICE
(Հանդիպումներ, Ինցենտիվներ, Համաժողովներ, Ցուցահանդեսներ) Ֆորումի կազմակերպում։
Միջոցառումը եզակի հնարավորություն է զբոսաշրջային պրոդուկտների, հյուրանոցների, ինչպես նաև MICE ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ ծանոթանալու առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին և միտումներին։