Բելինգեմն այս մրցաշրջանի 11 խաղում ոչ մի գոլ չի խփել

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն այս մրցաշրջանում դեռ ոչ մի գոլ չի խփել։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ նա մասնակցել է 11 հանդիպման, կատարել է 3 գոլային փոխանցում։

Անցած մրցաշրջանում Բելինգեմը այս փուլում արդեն խփել էր 13 գոլ (13 խաղում):

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային», Բելինգեմն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։

Կիսվել սոց․ ցանցերում