Իրшնական միջпւկային օբյեկտները Իսրшյելի հшրվածներից չեն տпւժել

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է, որ իր միջուկային օբյեկտները չեն տուժել Իսրայելի հարվածից։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ապահով են և շարունակում են իրենց կարևոր աշխատանքը: Ես կոչ եմ անում ցուցաբերել հայեցողություն, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք սպառնում են միջուկային և ֆիզիկական անվտանգությանը և միջուկային նյութերին»,- գրել է նա X-ում։

Կիսվել սոց․ ցանցերում