Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարության մի մասը պահանջել է թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնանկությունը, հաղորդում է Relevo-ն։
Նրանք դժգոհ են երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ Անչելոտիի թերահավատ վերաբերմունքից եւ քիչ խաղաժամանակ հատկացնելուց։
Արքայական ակումբի ղեկավարությունում գնահատում են Անչելոտիի ներդրումը, սակայն կարծում են, որ նրա ժամանակը թիմում մոտեցել է ավարտին։ Հանդերձարանում եւս լարվածություն է նկատվում ֆուտբոլիստների միջեւ։
Անչելոտին միակ մարզիչն է, որը 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (երկու անգամ՝ «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում, երեք անգամ՝ «Ռեալի» հետ)։
