Արսեն Զախարյանը կվերադառնա խաղադաշտ գավաթային մրցավեճում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

«Արսենը մարզվում է, ամեն ինչ լավ է, պատրաստվում է խաղալ: Կարծում եմ, որ հաջորդ գավաթային խաղում նա կլինի կազմում»,- Metaratings.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։

«Ռեալ Սոսյեդադը» հոկտեմբերի 31-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում սեփական հարկի տակ կմրցի «Յովեի» հետ:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա օգոստոսին էր Բարսելոնայում վիրահատության ենթարկվել։

Կիսվել սոց․ ցանցերում