Պեկինի օդանավակայանում որևէ մեկը չի դիմավորել Գերմանիայի ԱԳ նախարարին. Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Չինաստան ժամանելու կադրերը, որոնցում երևում է, որ Պեկինի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից իջնող նախարարին ոչ մի պաշտոնյա չի դիմավորում:

Անալենա Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը:

Չինաստան այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել, սակայն հոկտեմբերի սկզբից մամուլում լուրեր էին հայտնվել, որ նա մտադիր է մինչև հոկտեմբերի վերջ այցելել Չինաստան՝ քննարկելու Ուկրաինայի իրավիճակը և մերձավորարևելյան հակամարտությունը:

Դեռևս 2022 թվականին Պեկին կատարած իր առաջին այցի նախօրեին, Բերբոքը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին անվանել էր «բռնապետ»։ Պեկինը դժգոհ է նաև ԱՄՆ քաղաքականությանը Բեռլինի միանշանակ աջակցությունից, հատկապես Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։

https://t.me/lragroghcom/1377

Կիսվել սոց․ ցանցերում