Խնամատար ընտանիքներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Խնամատար ընտանիքներն այցելել են Երևանի պատմության թանգարան:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, առաջնորդվելով գործող օրենսդրությամբ և կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, մշտապես աշխատանք է տանում Երևանում խնամատարության ինստիտուտի՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային տեսակի, լիարժեք կայացման, ընտանիքների թվի ավելացման և վերջիններիս աջակցման ուղղությամբ:

Վերև նշված համատեքստում հոկտեմբերի 25-ին կազմակերպվել էր խնամատար ծնողների և հոգեզավակների այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Միջոցառման ընթացքում խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն ստացող երեխաներին տրամադրվել են նվերներ:

Միջոցառմանը մասնակցել է 13 խնամատար ընտանիքի 15 երեխա»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում