Ֆլիկը՝ Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնան» հոկտեմբերին Իսպանիայի առաջնությունում անցկացրած երեք խաղերում հաղթել է, այդ թվում` 4-0 հաշվով «Էլ կլասիկոյում» առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ:

Մրցանակի համար պայքարում Ֆլիկն առաջ է անցել Կառլո Անչելոտիից («Ռեալ») և Իմանոլ Ալգուասիլից («Ռեալ Սոսյեդադ»):

Կիսվել սոց․ ցանցերում