Սա յուրահատուկ խաղ էր բոլորի համար․ Ֆլիկը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնայի» առաջին հшղթանակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 13-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակը (4-0)։ Սա «կապտանռնագույնների» առաջին խաղն էր «Կամպ Նոուում» վերանորոգումից հետո։

«Սա յուրահատուկ խաղ էր բոլորի համար՝ մեզ համար՝ որպես թիմ, և երկրպագուների համար։ Դա անհավանական զգացողություն էր։ Ես շատ ուրախ եմ. մենք հաղթեցինք 4-0 հաշվով մեր մարզադաշտի բացման օրը՝ մեր բոլոր երկրպագուների աջակցությամբ և վաստակեցինք երեք միավոր։ Սա կատարյալ օր էր։ Մենք չափազանց լավ էինք պատրաստված և ապացուցեցինք դա։

Հեշտ չէր, հատկապես առաջին խաղակեսում, բայց վերջում ամեն ինչ լավ ստացվեց։ Կարծում եմ՝ մենք վերահսկեցինք խաղը, գոլ խփեցինք ճիշտ պահերին և լիովին արժանի էինք հաղթանակին։ Շատ կարևոր է նաև չընդունել գոլ, քանի որ դա մեզ վստահություն է տալիս», — ասել է Ֆլիկը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Լա լիգայի 13 տուրերից հետո «Բարսելոնան» ունի 31 միավոր՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալին», որն իր հանդիպումը կանցկացնի այսօր։ «Ատլետիկ Բիլբաոն» ունի 17 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը։

Կիսվել սոց․ ցանցերում