ՖԼԻԿԸ՝ ԱՅՍՕՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է թիմի տրամադրվածության մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերի» դեմ սպասվող հանդիպումից առաջ՝ ընդգծելով թե՛ մարտավարական, թե՛ հոգեբանական կողմերը։

Ֆլիկի խոսքով, թիմը պետք է ավելի կենտրոնացած գործի հատկապես պաշտպանությունում՝ հաշվի առնելով մրցակցի ուժեղ կողմերը։ «Ինտերը» փորձառու և արդյունավետ թիմ է, ու այդ հանգամանքը չպետք է անտեսվի։ Նա միևնույն ժամանակ կարևորվում է, որ խաղացողները դուրս գան խաղադաշտ առանց ճնշման։

«Ես ուզում եմ, որ նրանք խաղան ազատ ու վայելեն այս պահը։ Տեսնում եմ լավ դինամիկա թիմում, փոխըմբռնումը բարձր մակարդակի վրա է։ Մենք որակյալ ֆուտբոլ ենք ցուցադրում, և դա պետք է հաստատենք խաղադաշտում», – ասել է Ֆլիկը։

Նա նաև հիշեցրել է, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» արդեն երկու գավաթ է նվաճել, ինչը նպաստել է թիմի աճին։ Նրա համոզմամբ՝ կիսաեզրափակիչ փուլում վախի տեղ չկա, և այսպիսի պահերը պետք է վայելել։

«Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ ու ցույց տանք, թե որքան լավն ենք մենք», – ամփոփել է գերմանացի մարզիչը։

Այսօր՝ մայիսի 6-ին, հիշեցնենք, տեղի կունենա աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիասաեզրափակիչ առաջին պատասխան հանդիպումը: «Բարսելոնան» —  Միլանում ուժերը կչափի «Ինտեր»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղը 3-3 էր ավարտվել:

 

Կիսվել սոց․ ցանցերում