Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է մրցաշրջանում նվաճած 3 տիտղոսների մասին:

«3 տիտղոսը շատ լավ արդյունք է: Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից: Այնպես որ, ուրախանալու առիթ ունեմ, բայց մենք կարող ենք ավելին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

Կիսվել սոց․ ցանցերում