Իջևանում մեքենան բախվել է ճանապարհի բետոնե հատվածին. կան վիրшվпրներ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Ժամը 09:25-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարերին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում