Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթել է «Մայնցին»։
Վենսան Կոմպանիի թիմը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. հեթ-տրիկ է գրանցել Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, մեկ գոլ էլ խփել է Բունդեսթիմում նրա խաղընկեր Լերոյ Սանեն։
Մյունխենյան ակումբը գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում է և իր մրցակցին կիմանա վիճակահանության ժամանակ։
