Իրшնը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրшյելին․ WSJ

Իրանը, չնայած Իսրայելի վերջին հարվածին, պահպանում է իր հրթիռային պոտենցիալը, որը լուրջ վտանգ են ներկայացնում Իսրայելի պաշտպանունակության համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։

Նրանց կարծիքով՝ իրանական բալիստիկ հրթիռները կարող են մեծ վնաս հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին, եթե շրջանցեն հրեական պետության հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելական հարձակման հետևանքով խոցվել են իրանական ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ ծածկող ՀՕՊ համակարգեր։ Ուստի Իսրայելի դեմ հակահարված տալիս Իսլամական Հանրապետությունը պետք է հաշվի առնի, որ կարող է բախվել հրեական պետության բանակի կոշտ պատասխանին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների կամ միջուկային օբյեկտների գնդակոծումը, նշում է թերթը։

Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիական «Հըզբոլլահի» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր դեմքերի սպանություններին։ Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը։

Կիսվել սոց․ ցանցերում