Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է շաբաթվա քրոնիկոնը. «Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 535 հազար 033 ուղևոր: Կատարողականը՝ 100․1% Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 501-ը՝ երեք վագոնանի, 1433-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100․0% Մաղթում ենք ապահով և անխափան երթևեկություն։ Արդյունավետ ու խաղաղ աշխատանքային շաբաթ բոլորին։ Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր»։
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր
