ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ

ԱՄՆ-ում նախագահական ընտություններին վաղաժամ արդեն քվեարկել է ավելի քան 76 միլիոն ամերիկացի, հաղորդել է NBC News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկուշաբթի նախագահական ընտրություններին արդեն քվեարկել է  76,1 միլիոն մարդ: Նշվում է, որ 55%-ը դա արել է ընտրատեղամասերում, 45%-ը՝ փոստով։

NBC News-ը նաև նշում է, որ քվեարկածների թվում 41%-ը դեմոկրատական հայացքներով ընտրողներ են, 39%-ը՝ հանրապետական։ Մնացած 20%-ը տարբեր քաղաքական հայացքներ ունի։

Ընտրողների 53%-ը կանայք են, 44%-ը՝ տղամարդիկ, մնացած 3%-ի մասին տեղեկություն չկա։

Պարզվել է նաև, որ հիմնականում քվեարկել են տարեց ամերիկացիները։ Ընտրողների 40%-ը 60 տարեկանից բարձր է, ևս 27%-ը՝ 50-ից 64 տարեկան:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Կիսվել սոց․ ցանցերում