ԱՄՆ-ում ընթանում են 60-րդ նախագահական ընտրությունները. ինչպիսի մասնակցություն է ակնկալվում

ԱՄՆ-ում մեկնարկել են 60-րդ նախագահական ընտրությունները: Վաղ առավոտյան երկրի արևելյան նահանգներում բացվել են ընտրատեղամասերը:

ԱՄՆ որոշ նահանգներում քաղաքացիներն ակտիվ մասնակցում են քվեարկությանը: Գրեթե բոլոր ընտրատեղամասերում հերթեր են:

Ակնկալվում է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 160 միլիոն քաղաքացի: 82 միլիոնն արդեն նախորդ շաբաթների ընթացքում վաղաժամ քվեարկել է:

Երկրում 4 տարի ժամկետով կընտրվի 47-րդ նախագահը: Այդ պաշտոնի համար պայքարում են ործող փոխնախագահ Քամալա Հարրիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Կիսվել սոց․ ցանցերում