Աբովյանում բшխվել են «Volkswagen»-ը և «Ford Transit»-ը. վերջինս կпտրել է գովազդային ցուցանակը. Կա 3 վիրшվпր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ Թոքաբանության ազգային կենտրոնի հարևանությամբ բախվել են «Volkswagen» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շատապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով «Ford»-ը կոտրել է գովազդային ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում