«BMW X5»-ը բшխվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում 15 ուղևոր է եղել

Նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը:

Shamshyan.com—ի հաղրոդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:«Գազել»-ը սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս:

Կիսվել սոց․ ցանցերում