Ռпւսшկան զпրքերն ավիшռпւմբեր են նետել Խшրկովի վրա. առնվազն 25 մարդ վիրшվпրվել է

Նոյեմբերի լույս 8-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը 500 կիլոգրամանոց երկու ռումբերով հարվածել են Խարկովի վրա, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Սալտովսկի թաղամասում ռմբակոծության հետեւանքով մասամբ ավերվել է բազմահարկ բնակելի շենք, առնվազն 25 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից հինգը հոսպիտալացվել են, ասել է Սինեգուբովը։

Քաղաքի Շևչենկոյի շրջանում, ըստ շրջվարչակազմի ղեկավարի, վնասվել են առնվազն վեց բազմահարկ շենքեր, խանութներ, առևտրի տաղավարներ, մեքենաներ, մետրոյի կայարանների ելքեր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում