Մեքսիկայում բարում հրшձգության հետևանքով տասը մարդ է զпհվել

Կերետարոյի քաղաքային հասարակական անվտանգության վարչության ղեկավար Խուան Լուիս Օրտիսի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Չորս զինված տղամարդ մեքենայով բարձրացել են բարի շենք, ապա ներս մտել ու կրակ բացել մարդկանց վրա։

«Այս պահին հայտնի է, որ տասը մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել»,- ասել է Օրտիզը։

Օրտիսի խոսքով՝ մեքենան, որում եղել են հարձակվողները, ավելի ուշ այրված է հայտնաբերվել Կերետարո նահանգի Էլ Մարկեսի մունիցիպալիտետում։ Ոստիկանությունը դեպքի հետաքննության շրջանակում բերման է ենթարկել նաև մեկ անձի:

Կիսվել սոց․ ցանցերում