Шլիևը կարգադրել է դեպի Լшչին տանող նոր ճանապարհ կառուցել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ենի-Կուբաթլու տանող ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման մասին:

Նոր ճանապարհը կսկսվի Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ճանապարհի 33-րդ կիլոմետրից:

Համաձայն կարգադրության՝ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը այդ ճանապարհը կառուցելու համար երկրի պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն մանաթ գումար:

Կիսվել սոց․ ցանցերում