Արևաբույր գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

Նոյեմբերի 10-ին` ժամը 13:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի Մարզպետունու փողոցում այրվում է կուտակած խոտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տներից մեկի ետնամասում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։34-ին, մարվել՝ 18։23-ին։ Այրվել է մոտ 560 հակ անասնակեր և մոտ 1500 քմ խոտածածկույթ:

Կիսվել սոց․ ցանցերում