«Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից հիմնվում է այն փաստիի վրա, թե ՀՀ սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին»:
Այս մասին Կառավարության հետ հացուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե չնայած այն բանին, որ պաշտանական Երևանը բազմիցս պնդումներ է արել առ այն, որ ՀՀ-ն չունի որևէ տարածքային պահանջ իր Սահամանադրության մեջ որևէ երկրի նկատմամաբ, Ադրբեջանից շարունակումե նք լսել պատասխան պնդումներ, որ այդուհանդերձ այդ տարածքային պահանջները կան և իրենք ակնկալում են, որ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը:
«ՀՀ Սահմաանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահամանդրության նախխաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերվում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում:
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին, ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում:
Երկրերոդը՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին, որն իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագիրը, հրչակագիրն էլ իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է արևելյան և հարավային Անդրկովկասը:
1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հանարապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյւոնիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարաի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերի տարածքները մասամբ, այսինքն ՀՀ այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդեմ ՀՀ-ի, ՀՀ-ն սակայն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով»,- ասաց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
