Ֆիլիպ Կիրկпրովի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար բազմաթիվ տուգանքները չվճարելու պատճառով։  Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի համաձայն՝ մեկ տարուց էլ քիչ ժամանակում Կիրկորովը կուտակել է 31 չվճարված տուգանք՝ 24 հազար ռուբլու չափով։

Խախտումների ցանկը ներառում է արագության գերազանցումը, սխալ տեղում կայանելը և գծանշման պահանջների խախտումը։ Հայտնի է, որ Կիրկորովը ՌԴ մայրաքաղաքում շրջում է սեփական Rolls-Royce-ով։

Միաժամանակ, նա նախընտրում է նստել հետևի նստարանին՝ ավտոմեքենայի կառավարումը վստահելով անձնական վարորդին։

Կիսվել սոց․ ցանցերում